Դեսպան. Գերմանիան իր միջոցներն է ներդրել վստահության մեխանիզմերի ձևավորման համար

Դեսպան. Գերմանիան իր միջոցներն է ներդրել վստահության մեխանիզմերի ձևավորման համար

PanARMENIAN.Net - Գերմանիան, որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, ԵԱՀԿ անդամներին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար վստահության մեխանիզմերի ձևավորման բյուջեի նախագիծ, լրագրողների հետ զրույցում ասել է Գերմանիայի դեսպան Մատիաս Քիսլերը, հայտնում է «Այսօր»-ը:

«Երբ այս տարվա սկզբին Գերմանիան ստանձնեց ԵԱՀԿ նախագահությունը, հայտարարեց, թե որքան կարևոր է վստահության մեխանիզմների ձևավորումը: Իսկ դա իրականացնելու համար անհրաժեշտք է ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի լիազորությունների ընդալայնում», - ասել է դեսպանը:

Վերջինս ընդգծել է, որ Գերմանիան իր միջոցներն է ներդրել այդ մեխանիզմերի ձևավորման համար: «Հետազոտական մեխանիզմների ձևավորման համար Գերմանիան իր միջոցներն է ներդրել և հուսով ենք, որ այն կընդունվի ԵԱՀԿ անդամ բոլոր երկրների կողմից», - ասել է գերմանացի դիվանագետը:

Հունիսի 2-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրիոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Հանդիպմանը քննարկվել են զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման վերաբերյալ համանախագահների առաջարկների մանրամասները:

Կարևորվել է մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---