Կոնստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդը Էրդողանին իր ափսոսանքն է հայտնել Բունդեսթագի որոշման վերաբերյալ

Կոնստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդը Էրդողանին իր ափսոսանքն է հայտնել Բունդեսթագի որոշման վերաբերյալ

PanARMENIAN.Net - Կոնստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը դատապարտող նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ինչպես հայտնում է «Ակոսը», Աթեշյանը հայտարարել է, թե որոշումը հայ ազգը «խորը ափսոսանքով» է դիմավորել:

«Որպես Թուրքիայի հայ համայնք, մենք մեր խորը ափսոսանքն ենք հայտնում Ձեր պատվավոր վարչակարգին որոշման վերաբերյալ», - ասվում է նամակում:

Աթեշյանը հայտարարել է, թե պատրիարքարանը կատարում է պարտավորությունները թուրքական պետության առջև ու երկրի հայ քրիստոնյա քաղաքացիների կարծիքն է արտահայտում:

Նա նաև նշել է, թե իրադարձությունների ժամանակ Գերմանիայի դերին ընդամենը «մի քանի նախադասությամբ» անդրադառնալն ու Օսմանյան Թուրքիան որպես կատարվածի միակ մեղավորը ներկայացնելը «վիճելի հարց է՝ էթիկայի տեսակետից»: Աթեշյանի կարծիքով, պարզ չէ, որքանով է Բունդեսթագի որոշումն արտահայտում Գերմանիայի ժողովրդի կարծիքը:

Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։

Կարդացեք նաև. Մայր Աթոռը` Էրդողանին Աթեշյանի նամակի մասին. Ցավում ենք, բայց չենք բացառում հարկադրանքը

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---