ԱՎԾ. Բենզինը մայիսին թանկացել է

ԱՎԾ. Բենզինը մայիսին թանկացել է

PanARMENIAN.Net - 2016 թ մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի՝ 0.5% գնաճ և դիզելային վառելիքի 2.9% գնանկում:

Ինչպես հայտնում են Ազգային վիճակագրական ծառայությունից, 2016 թ. մայիսին 2015 թ. մայիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 11.6% և 16.8%-ով, իսկ 2015 թ. դեկտեմբերի համեմատ`11.0% եւ 17.6%-ով :

Մայիսի 1-ից ուժի մեջ է մտել «Ակցիզային հարկի» մասին փոփոխված և լրացված ՀՀ օրենքը, համաձայն որի բարձրացվել է ծխախոտից, ալկոհոլից, բենզինից և դիզվառելիքից գանձվող ակցիզային հարկը, ինչպես նաև ակցիզային հարկ սահմանվել վառելիք օգտագործվող սեղմած գազի համար (8.330 դրամ՝ 1000 մ3-ի համար):

Դիզելային վառելիքի ակցիզային հարկը 32.500 դրամից դարձել է 35.000 դրամ, բենզինի ակցիզային հարկը՝ ներկայիս 112.000 դրամից՝ 120.000, սպիրտային խմիչքներինը՝ 500-ից՝ 550 դրամ, ծխախոտինը՝ 5.000 դրամից՝ 5.500:

Այսպիսով, բենզինի 1 լիտրի համար հարկային բեռը բարձրացել է մոտ 6 դրամով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---