Չեխիայի նախագահ. Պատրաստվում ենք ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Չեխիայի նախագահ. Պատրաստվում ենք ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է, որ Չեխիան պատրաստվում է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Հայաստանից վերադառնալուց հետո պետք է դիմեմ Չեխիայի կառավարությանը, ինչպես նաև խորհրդարանին՝ կոչ անելով հետևել Գերմանիայի Բունդեսթագի օրինակին։ Ոչ միայն Գերմանիայի կամ միայն Ֆրանսիայի օրինակին. այնտեղ Ցեղասպանության ճանաչումը նույնիսկ օրենքով են ամրագրել, այլև Ռուսաստանի, Լեհաստանի, Սլովակիայի, Իտալիայի և այլ պետությունների, որովհետև կարծում եմ, որ այդ հարցում մենք հետ ենք մնում», - ասել է Միլոշ Զեմանը, չեխական parlamentnilisty.cz կայքին հղումով գրում է Aysor.am-ը։

Վերջինս ընդգծել է, որ Հայաստանից վերադառնալուց անմիջապես հետո այս հարցով խոսելու է արտգործնախարար Լյուբոմիր Զաորալեկի հետ։

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հունիսի 7-9-ը պետական այցով Հայաստան է ժամանել Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը: Այցի շրջանակժում նախատեսված են Չեխիայի նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ: Հունիսի 8-ին Չեխիայի նախագահը այցելելու է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---