Թուրք քաղաքապետը հրամայել է ծածկել ծառայողական Mercedes-ների տարբերանշանները Գերմանիայից «վրեժ» լուծելու համար 8 հունիսի 2016 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Միջերկրական ծոցի ափին գտնվող թուրքական Օսմանիե նահանգի Դուզիչի քաղաքի քաղաքապետ Օքեշ Նամլին հրահանգել է ծածկել քաղաքում ծառայողական Mercedes մակնիկի մեքենաների տարբերանշաններն՝ ի նշան բողոքի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ: Քաղաքապետն, ով Թուրքիայի իշխող Արդարություն և Զարգացում կուսակցության անդամ է, հայտարարել է, թե այս քայլով ուզում է դատապարտել Բունդեսթագի «կեղտոտ» որոշումը, հայտնում է Hurriyet-ը: Նամլիի քայլ առաջացրել է թուրք օգտատերերի տարակուսանքը: «Ես չեմ հասկանում, ինչպես ենք մենք կարողանում հնարել ինքներս մեզ անհարմար դրության մեջ դնելու նման մեթոդներ», - գրել է reddit ցանցի թուրք օգտատերերից մեկը՝ մեկնաբանելով նորությունը: Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։ Գերմանիան նաև իր պատասխանատվության բաժինն է ընդունում տեղի ունեցածի համար: Կարդացեք նաև. Թուրքիայի արտգործնախարար. Ռուսներին թուրքերի դեմ հայերն են տրամադրում Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |