Թուրք կուսակցապետ. Հայերին «տեղահանելը» ճիշտ էր, նույն իրավիճակում պետք է կրկնել

Թուրք կուսակցապետ. Հայերին «տեղահանելը» ճիշտ էր, նույն իրավիճակում պետք է կրկնել

PanARMENIAN.Net - Թուրքական աջ ծայրահեղական Ազգայնական շարժման կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դեվլեթ Բահչելին հրապարակավ արդարացրել է հայերի «տեղահանությունը» 1915 թվականին:

«Մեր ազգի ապագան վտանգված կլիներ, եթե այն իրավիճակում հայերին տեղահանելու որոշում չկայացվեր, - ասել է նա, - եթե նույն իրավիճակը լինի, պետք է այն կրկնել»:

Բահչելին անդրադարձել է նաև Բունդեսթագի բանաձևի հեղինակ Ջեմ Օզդեմիրին Թուրքիայի նախագահ Էրդողանի տված որակումներին:

Էրդողանը, խոսելով բանաձևին կողմ քվեարկած թուրք պատգամավորների, մասնավորապես, Օզդեմիրի մասին, հայտարարել էր, որ նրանց արյունը փչացած է:

«Եթե կրկնենք Էրդողանի ասածը մեզ ռասիստ կորակեն: Պարոն էրդողան, էլ մի ասեք «արյուն», քանի որ փչացած արյունը չի հոսում: Նրանք ընդհանրապես արյուն չունեն», - ասել է նա, գրում է Hurriyet-ը:

2015 թվականի նոյեմբերին Բահչելիի կուսակցությունն ընտրվել է Թուրքիայի խորհրդարան՝ 5.7 մլն ձայն կամ ընտրողների ձայների 11.9%-ը հավաքելով:

Կարդացեք նաև. Թուրք քաղաքապետը հրամայել է ծածկել ծառայողական Mercedes-ների տարբերանշանները Գերմանիայից «վրեժ» լուծելու համար

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---