Հունիսի 10-ին Սիլիկոնյան հովտում կկայանա Armenia IT Forum-ը 9 հունիսի 2016 - 13:07 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 10-ին ԱՄՆ Սիլիկոնյան հովտում, «Սինոփսիս Մաունթին Վյու» կամպուսում կկայանա Armenia IT Forum-ը: Համաժողովին կմասնակցի ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորած պատվիրակությունը: Նախարարը հանդիպում կունենա «Սինոփսիս»ի նախագահ Չի Ֆուն Չանի հետ, շրջայց կկատարի «Սինոփսիսի» կամպուսում, կհանդիպի Սիլիկոնյան հովտի երիտասարդ հայ ծրագրավորողների հետ: Հունիսի 11-ին Լոս Անջելեսում ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի գործարար հանաժողովին: Նախատեսված են նաև նախարարի հանդիպումները Լոս Անջելեսի հայ համայնքի անդամների, կուսակցությունների, հայրենակցական միությունների, այլ կառույցների ներկայացուցիչների հետ: Այցի շրջանակներում նախատեսվում են ՀՀ էկոնոմիկայի նախարարի մի շարք հանդիպումներ և այցելություններ, այդ թվում` IBM Հետազոտությունների ու մշակումների (R&D) կենտրոն: Հայաստանում գործում է մոտ 450 ՏՀՏ ընկերություն: 10 տարում ընկերությունների քանակն աճել է 300%-ով, իսկ 2014-ի համեմատ՝ 13.6%-ով: Այս ընկերությունների մեծ մասը՝ մոտ 88%-ը, տեղակայված է Երևանում, այնուամենայնիվ, մարզային զարգացման ծրագրերի շրջանակներում աճում է նաև ՀՀ այլ մարզերում, հատկապես Շիրակում և Լոռիում գործող ընկերությունների թիվը: 2015 թվականին գրանցված 70 նոր ընկերությունները ստեղծվել են շուրջ 400 նոր հաստիք, իսկ ընդհանուր ոլորտը՝ մոտ 1200 նոր աշխատատեղ: Ոլորտում զբաղվածների թիվը հասել է 12685-ի (տարվա կտրվածքովվ մոտ 10% աճ): Տեխնիկական մասնագետների (ծրագրային ապահովման ճարտարագետներ, վերլուծաբաններ, ծրագրավորողներ, ՏՏ ծրագրերի ղեկավարներ և այլն) թիվը հասել է 10250-ի: Ընդհանուր առմամբ, ոլորտում ներգրավված աշխատողների, այդ թվում՝ օժանդակ անձնակազմի անդամների թիվը հասնում է մոտ 15000-ի: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին |