Գերմանիայում առաջարկել են ստեղծել ահաբեկչությանն առնչվող համաեվրոպական բազա 9 հունիսի 2016 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի ՆԳՆ ղեկավար Թոմաս դը Մեզիերը, ելույթ ունենալով Բունդեսթագում, կոչ է արել ահաբեկչական գործողություններին առնչվող անձանց տվյալների համաեվրոպական բազա ստեղծել: Նա ներկայացրել է պատգամավորներին հակաահաբեկչական օրենսդրության օրինագիծը, որով նախատեսվում է ավելի սերտացնել հատուկ ծառայությունների աշխատանքը Եվրոպայում և դրա սահմաններից դուրս: «Եվրոպայում մեզ դաշինք է հարկավոր անվտանգության ոլորտում. Եվրոպայից դուրս` գործընկերություն անվտանգության ոլորտում: Դա սկսվում է տվյալների փոխանակումից իրավապահ մարմինների միջև, ինչպես նաև հատուկ ծառայությունների միջև: Մենք մտադիր ենք համաեվրոպական բազա ստեղծել այն անձանց համար, որոնք մասնակցում են ահաբեկչական կազմակերպություններին: Եվրոպայի հատուկ ծառայությունները պետք է կիսեն իրենց տվյալներն այդ ոլորտում և ավելի սերտ աշխատեն միմյանց հետ»,-ասել է Դե Մեզիերը: Ըստ նախարարի, խոսքը կոնկրետ մարդկանց հետևելու մասին է, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Եթե ահաբեկիչները միջազգային ցանց են ստեղծում, ապա հատուկ ծառայությունները ևս պետք է միավորվեն միջազգային մակարդակով»,-ասել է Մեզիերը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |