Ոսկերչական ընկերությունն ԱՏԳ-ում շահագործողի թույլտվություն է ստացել. Մոտ $20 մլն-ի ներդրում կարվի

Ոսկերչական ընկերությունն ԱՏԳ-ում շահագործողի թույլտվություն է ստացել.  Մոտ $20 մլն-ի ներդրում կարվի

PanARMENIAN.Net - Գործադիրի հունիսի 9-ի որոշմամբ «Ջիգոս ջելրի» ընկերությանը «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու տարածքում ոսկերչության ոլորտում գործունեություն իրականացնելու համար տրամադրվել է շահագործողի թույլտվություն՝ 9 տարով:

Ընկերությունը մտադիր է «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում 9 տարվա ընթացքում ներդրումների ծավալը հասցնել մոտ $20.076.000-ի:

Մոտակա 7 տարվա ընթացքում ընդհանուր աշխատատեղերի թիվը կհասցվի մինչև 50-ի՝ $250-500 միջին աշխատավարձով: Ընկերությունը նախատեսում է արտահանման տարեկան ծավալը հասցնել մոտ $3.7 մլն-ի:

Գործադիրի մայիսի 12-ի որոշմամբ էլեկտրոնիկա արտադրել պլանավորող ընկերությանը՝ «ՍՋՍ» ՍՊԸ-ինշահագործողի թույլտվությունէտրվել «Ալյանս»ազատ տնտեսական գոտում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---