204.000 դրամից բարձր վարձատրվողներն ավելի բարձր եկամտահարկ կվճարեն

204.000 դրամից բարձր վարձատրվողներն ավելի բարձր եկամտահարկ կվճարեն

PanARMENIAN.Net - Հայաստանում աշխատանք ունեցողների շուրջ 85 տոկոսի աշխատավարձն 204 հազար դրամից պակաս է: Նոր հարկային օրենսգրքով նշված շեմից ցածր աշխատավարձ ստացողների եկամտահարկը կպակասի, իսկ ավելի բարձր աշխատավարձ ունեցողներինը՝ կավելանա:

Այդ մասին է հայտարարել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Իր խոսքերով, 150 հազար դրամ աշխատավարձ ստացողի համար 1000 դրամ իջեցումն ավելի մեծ նշանակություն կունենա, «քան 4 միլիոն աշխատավարձ ստացողի համար 40 հազար դրամ ավելացումը»:

Միջին աշխատավարձը մինչև եկամտահարկի վճարումը հարկումը Հայաստանում, պաշտոնական տվյալներով, կազմում է մոտ 187 հազար դրամ:

Կառավարությունը հոկտեմբերի 8-ի նիստում հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքի մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Հարկային նոր օրենսգրքի մշակման համար ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ԱՄՆ զարգացման գործակալությունը` USAID-ն: Օրենսգիրքը կարգավորում է ՀՀ-ում կիրառվող հարկերի և օրենսգրքով նախատեսված վճարների հետ կապված հարաբերությունները, սահմանում հարկային համակարգի սկզբունքները, հարկի և վճարի հասկացությունները, տեսակները, վճարողների շրջանակը, դրույքաչափերը, հաշվարկման, վճարման, իսկ օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ հարկային պարտավորությունների գանձման կարգն ու ժամկետները, ինչպես նաև հարկային արտոնությունները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---