Պետդեպը՝ Ստամբուլի տաճարում Ղուրան ընթերցելու մասին. Թուրքիան պետք է հարգի Սբ Սոֆիայի ավանդույթները

Պետդեպը՝ Ստամբուլի  տաճարում Ղուրան ընթերցելու մասին. Թուրքիան պետք է հարգի Սբ Սոֆիայի ավանդույթները

PanARMENIAN.Net - Թուրքիան պետք է հարգի Ստամբուլի Սբ Սոֆիայի տաճարի ավանդույթները: Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները:

Հույն լրագրողը խնդրել է նրան մեկնաբանել թուրքական իշխանությունների որոշումը հին հունական տաճարում Ղուրանի ընթերցման վերաբերյալ՝ մահմեդականների համար սուրբ ամիս համարվող Ռամադանի ընթացքում:

«Մենք ընդունում ենք, որ Այա Սոֆիան բացառիկ նշանակության վայր է: Մենք կոչ ենք անում թուրքական կառավարությանը պահպանել Այա Սոֆիան այնպես, որ հարգվեն նրա ավանդույթները և նրա բարդ պատմությունը»,- ասել է Թոները` օգտագործելով սրբավայրի հունական անվանումը, գրում է Tert.am-ը:

Որպես պատասխան Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշել է մզկիթի վերածել մինչ այդ պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող Ստամբուլի Այա Սոֆիա տաճարը:

«85 տարի անց Ռամադանի 30 օրերին Այա Սոֆիան կրկին մզկիթի է վերածվում. hունիսի 6-ից հուլիսի 7-ը պետական հեռուստաալիքն ուղիղ եթերով հեռարձակելու է առավոտյան աղոթքը»,-հայտարարել է Էրդողանը:

Հունաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Թուրքիայի որոշումը որպես հետադիմական և մոլեռանդ: «Մենք դատապարտում ենք Թուրքիայի իշխանությունների մտադրությունը Սբ Սոֆիայի տաճարում Ղուրան ընթերցելու վերաբերյալ»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

«Մոլեռանդության հասնող մահմեդական ծեսերը համաշխարհային մշակութային ժառանգություն հանդիսացող հուշակոթողում անհասկանալի են ու անհարգալից վերաբերմունք են և անհամատեղելի են ժամանակակից ժողովրդավարական ու աշխարհաիկ հանրությունների հետ»,-ասել է ԱԳՆ-ն: Էրդողանի գործողությունները կտրուկ արձագանք ստացան Հունաստանում: ԶԼՄ-ները սադրիչ անվանեցին Սբ Սոֆիան մզկիթի վերածելու Էրդողանի որոշումը

Սբ Սոֆիայում Ղուրանի ընթերցումը բողոք էր առաջացրել Հունաստանի ԱԳՆ-ում, ինչպես նաև ուղղափառ հասարակության վրդովմունքը մի շարք երկրներում, այդ թվում` Ռուսաստանում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---