Նախարար. 117 թուրք պատգամավորի դեմ դատական գործեր են հարուցվել

Նախարար.  117 թուրք պատգամավորի դեմ դատական գործեր են հարուցվել

PanARMENIAN.Net - Անեռմխելիությունից զրկված 117 թուրք պատգամավորի դեմ դատական գործեր են հարուցվել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը:

«117 գործ նախարարության կողմից ուղարկվել են համապատասխան դատավորներին»,- նշել է Բոզդաղը, Hurriyet Daily News-ին հղումով գրում է Panorama.am-ը:

Ասվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին որոշման հաստատումից հետո դատական գործեր են սպառնում ավելի քան 150 թուրք պատգամավորին, ինչը կազմում է խորհրդարանի պատգամավորների մոտ 27.6%-ը:

Դատական գործերը հարուցվել են հիմնականում ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորների և ղեկավար կազմի նկատմամբ:

Հունիսի 8-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրեց պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հնարավորություն ընձեռող օրենքը: Այս օրենքը թույլ է տալիս մի շարք ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ իրավական գործընթացներ սկսել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---