ԼՂՀ նախագահը Բելգիայում Մեխելենի և Արցախի փոխգործակցությանն առնչվող հարցեր է քննարկել

ԼՂՀ նախագահը Բելգիայում  Մեխելենի և Արցախի փոխգործակցությանն առնչվող հարցեր է քննարկել

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին այցելել է Բելգիայի Մեխելեն քաղաք:

Նախագահը հանդիպել է քաղաքապետ Բարտ Զոմերսի, փոխքաղաքապետ Մարկ Հենդրիքսի եւ մի շարք պաշտոնյաների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Մեխելենի եւ Արցախի փոխգործակցությանն առնչվող հարցեր: Սահակյանը նշել է, որ արցախյան եւ տարբեր երկրների քաղաքների ու շրջանների միջեւ կապերի հաստատումն ու զարգացումը հանդիսանում է երկկողմ գործակցության առանցքային ուղղություններից մեկը, հատկապես՝ տնտեսական, մշակութային, գիտակրթական եւ մարդասիրական ոլորտներում:

Նախագահի պատվին Մեխելենի քաղաքապետարանում կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն, որին մասնակցում էին նաեւ մի շարք հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նույն օրը նախագահն այցելել է Մեխելեն քաղաքում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձան եւ ծաղկեպսակ դրել այնտեղ:

Սահակյանը կարեւորել է նման հուշարձանների առկայությունը տարբեր երկրներում՝ նշելով դրանց դերակատարությունը հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ անմեղ զոհերի հիշատակը հավերժացնելու տեսանկյուններից:

Հունիսի 7-ին Արցախի Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Բելգիա: Հունիսի 8-ին նախագահը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար Էլս Վան Հոֆի և մի խումբ պատգամավորների հետ: Հանդիպմանը քննարկվել են Բելգիայի և Արցախի խորհրդարանների միջև կապերի զարգացմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախը պատրաստակամ է զարգացնել խորհրդարանական հարաբերությունները Բելգիայի հետ և այստեղ ակնկալում է հայ ժողովրդի բարեկամների գործուն աջակցությունը:

Բելգիայի խորհրդարանական պատվիրակությունը 2015-ին այցելել էր Լեռնային Ղարաբաղ՝ ստանալով Ադրբեջանի դեսպանատնից համապատասխան նախազգուշացումներ:

«Այստեղ որևէ տարօրինակ բան չկա, և դա չի խանգարելու մեզ և նորից և նորից այցելել և տեսնել իրավիճակը տեղում, որովհետև հասարակությունը Եվրոպայում տեղեկացված չէ: Իրականում շատ քիչ հոդվածներ կան ԼՂՀ-ի մասին, այդ մասին անընդհատ չի խոսվում, ուրեմն՝ կարիք կա վառ պահելու այդ իրողությունը, նրա մասին անընդհատ խոսել դրա մասին այն, ինչ մենք անում ենք մեր այցելությունների միջոցով», - ասել էր Բրյուսելի տարածաշրջանային խորհրդարանի անդամ Սիմոն Սուսսկինդը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---