Թուրքիայի քրդամետ կուսակցությունը կդիմի ՄԻԵԴ անձեռնմխելիության չեղարկման հարցով

Թուրքիայի քրդամետ կուսակցությունը կդիմի ՄԻԵԴ անձեռնմխելիության չեղարկման հարցով

PanARMENIAN.Net - Թուրքիայի քրդամետ Ժողովրդների դեմոկրատիայի կուսակցությունը (ԺԴԿ) բողոքով կդիմի Եվրոպայի մարդու իրավունքների դատարան` պատգամավորների անձեռնմխելիությունը չեղարկելու վերաբերյալ օրենքի ընդունման հարցով: Այդ մասին հայտարարել է Ադանայից ընտրված պատգամավոր Մերալ Դանիշը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հունիսի 8-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրեց պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հնարավորություն ընձեռող օրենքը: Այս օրենքը թույլ կտա մի շարք ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ իրավական գործընթացներ սկսել: 117 պատգամվոր գործ արդեն ուղարկվել է դատախազություն:

«Սա ամբողջությամբ քաղաքական գործընթաց է, որը սկսել է երկրի նախագահը: Մենք մտադիր չենք դատախզություն գնալ և ցուցմունքներ տալ,. քանի որ արդար դատավարություն չենք ակնկալում: Ամսվա վերջում մենք պատրաստվում ենք բողոք ներկայացնել ՄԻԵԴ»,-ասել է Դանիշը:

Ըստ նրա դատախազությունը կարող է դատարան ներկայանալու ծանուցում ուղարկել իրենց կամ բերման ենթարկել: «Մեզ բանտ նստեցնելու ոչ մի պատճառ չկա, մենք ոչ մի հանցագործություն չենք կատարել: Այն ամենն, ինչ արել ենք, դա քաղաքական աշխատանք է: Սակայն, քանի որ այս որոշումը քաղաքական է, բարդ է կանխատեսել դատախազության հետագա քայլերը»,-ասել է պատգամավորը:

Թուրքիայի խորհրդարանի 138 պատգամավորների նկատմամբ արդեն կան հարուցված քրեական գործեր, սակայն անձեռնմխելիության պատճառով հնարավոր չէր նրանց դեմ դատական գործընթաց սկսել: Այդ 138 պատգամավորից 101-ը Թուրքիայի երկու ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունների անդամներ են:

Ընթերցեք նաև. Եվրախորհրդարանը վրդովված է Թուրքիայի պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու որոշմամբ

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---