Աղբյուր. Հալեպահայ մոտ 10 ընտանիք Քեսաբ է տեղափոխվել

Աղբյուր.  Հալեպահայ  մոտ 10 ընտանիք Քեսաբ է տեղափոխվել

PanARMENIAN.Net - Հալեպահայ տասնյակ ընտանիքներ Քեսաբ են ժամանել: Միաժամանակ նշվում է, որ տեղափոխումը չպետք է ընկալել որպես խուճապ, քանի որ ընտանիքներից շատերը Քեսաբում տներ ունեն և ամեն ամառ հանգիստն այնտեղ են անցկացնում:

«Արևելք»-ի աղբյուրների համաձայն՝ մոտ տաս ընտանիք Հալեպում տիրող իրադրության հետևանքով է մեկնել Քեսաբ և վարձով մնում:

Կան տեղեկություններ, որ ավելի վաղ Հալեպից Քեսաբ գնացած մի քանի ընտանիք գաղթել է Կանադա:

Հունիսի 10-ին ահաբեկչական «Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհայիններն ականանետերից գնդակոծել են Հալեպ գավառի բնակավայրերը: Արդյունքում զոհվել է 54 և վիրավորվել է 93 խաղաղ բնակիչ, զոհերի թվում նաև երեխա կա:

Իսկ հունիսի 9-ին ահաբեկչական «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման գրոհայինները գնդակոծել են Հալեպի շուկան Մեյդան թաղամասում, զոհվել է 5 մարդ և ավելի քան 50-ը վիրավորվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---