Գերմանիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել Բունդեսթագի 11 պատգամավորի ձեռնպահ մնալ Թուրքիայի այցերից

Գերմանիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել Բունդեսթագի 11 պատգամավորի ձեռնպահ մնալ Թուրքիայի այցերից

PanARMENIAN.Net - Գերմանիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել Բունդեսթագի թուրքական ծագումով պատգամավորներին ձեռնպահ մնալ Թուրքիա այցելելուց:

Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»: Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։

Բանաձևի ընդունումից հետո Գերմանիան հետ կանչեց դեսպանին:

Գերմանիայի հանրությունը քննադատեց Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարություններն այն մասին թե հարկավոր է ստուգել Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավորների արյունը, քանի որ նրանց հայտարարությունները կասկածներ են առաջացնում: Այդ հայտարարությունը գնահատվեց որպես սպառնալիք խորհրդարանականների հասցեին:

Տեղի դիտորդները նշում են, որ կանցլեր Անգելա Մերկելը կախում ունի Թուրքիայի իշխանություններից, քանի որ հենց Անկարայի շնորհիվ արգելափակվեց այն երթուղին, որով փախստականները Գերմանիա են հասնում: Փորձագետները կարծում են, որ եթե Թուրքիան ինչ-ինչ պատճառներով հրաժարվի իր պարտավորություններից, փախստականների նոր հոսք կսկսվի դեպի Եվրոպա, այդ թվում ԳԴՀ, ինչը կրկին նախադրյալներ կստեղծի Մերկելի հանդեպ ճնշման համար, հայտնում է ՏԱՍՍ-ը Der Spiegel-ի վրա հղումով:

Ընթերցեք նաև. Թուրք իրավապաշտպանները շնորհակալ են Բունդեսթագին Ցեղասպանության ճանաչման համար

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---