Ադիբեկյան. ՀՀ-ում դարավերջին արտագաղթի պատճառով 1.750.000 մարդ կմնա

Ադիբեկյան. ՀՀ-ում դարավերջին արտագաղթի պատճառով 1.750.000 մարդ կմնա

PanARMENIAN.Net - Եթե ՀՀ-ից արտագաղթի տեմպերը շարունակվեն, ապա մինչև դարավերջ Հայաստանում կմնա 1.750.000 մարդ։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նա նկատել է, որ արտագաղթելու հիմնական երեք պատճառն աշխատանքի բացակայությունն է կամ եկամուտների ցածր լինելը, ապագայի նկատմամբ անորոշությունը, ընտանիքների միավորումը։

«Արտագաղթողների մեծ մասը միջին խավի մարդիկ են, որոնք այստեղ վաճառելու բան ունեն, որպեսզի կարողանան գնալ, այնտեղ տուն վարձել, ապրել մինչև կարողանան աշխատանք գտնել։ Հայաստանում աղքատ կամ ոչ ունևոր զանգվածը չի արտագաղթում, որովհետև հնարավորություն չունի»,- ասել է Ադիբեկյանը։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2016-ի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2.994.400 մարդ, որից 1.904.700-ը քաղաքային բնակչությունն է, իսկ 1.089.700-ը՝ գյուղական:

2016-ի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2.998.600 մարդ: Այսպիսով, 3 ամսում մշտական բնակչությունը կրճատվել է 4200 մարդով:

Մասնավորապես, Երևանի բնակչությունը նվազել է 300 հոգով՝ դառնալով 1.073.400 մարդ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---