Իսպանական Մերիդա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանական Մերիդա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Հունիսի 9-ին Իսպանիայի Մերիդա քաղաքը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։

Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից, քաղաքային խորհրդում ներկայացված բոլոր չորս քաղաքական ուժերը միաձայն հավանություն են տվել «Արարատ» հայկական միության միջնորդագրին:

«Ընդունված ինստիտուցիոնալ հայտարարությունը 1915-23 թթ. իրադարձությունները որակում է որպես մարդկության դեմ հանցագործություն և 20-րդ դարի առաջին ցեղասպանություն», - նշվում է հաղորդագրությունում։

Իսպանիայի տասնյակ քաղաքների և տարածաշրջանների տեղական ինքնակառավարման մարմիններ ճանաճել են Հայոց ցեսասպանության փաստը: Երկիրը պետական մակարդակով համապատասխան բանաձև, սակայն, չի ընդունել:

 Ուշագրավ
Բացառություն կարվի Արցախում հաշվառում ունեցող անձանց, բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների համար
Ֆուտբոլիստը ՀՀ էր եկել ՌԴ-ի վիզա ստանալու
Դեսպանությունից նշել են նաև, թե երկրի որ շրջանները չարժե այցելել