Օռլանդոյում ակումբի վրա հարձակման արդյունքում 50 մարդ է զոհվել, կան վիրավորներ

Օռլանդոյում ակումբի վրա հարձակման արդյունքում 50 մարդ է զոհվել, կան վիրավորներ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ֆլորիդայի նահանգում գտնվող Օռլանդո քաղաքի գեյ-ակումբներից մեկի վրա հունիսի լույս 12-ի գիշերը հարձակում է եղել, ինչի արդյունքում 50 մարդ է զոհվել, ևս 53-ը վիրավորվել։ Այդ մասին տեղեկացրել է քաղաքապետ Բադի Դայերը, մեջբերում է Lenta.ru-ն՝ Reuters-ին հղումով։

Իրավապահ մարմիններում աղբյուրների փոխանցմամբ, կրակողը եղել է աֆղանական արմատներով ԱՄՆ քաղաքացի Օմար Մատինը։ Իրավապահներն արդեն հետաքննում են նրա հնարավոր կապերն իսլամական ծայրահեղական խմբավորումների հետ։

Պատահածի մասին արդեն տեղյակ է պահվել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որը հնահանգել է դաշնային կառավարությանն աջակցել Օռլանդոյի իրավապահ մարմիններին։

Մինչ այդ, USA Today-ը դեպքն արդեն ԱՄՆ պատմության մեջ զոհերի քանակով ամենախոշորն է որակել։

Ավելի ուշ կարկողի հայրը՝ Միր Սեդիքը, NBC News-ին պատնմել է, որ իր որդին կարող էր նման քայլի դիմել, քանի որ ամիսներ առաջ Մայամիում համբուրվող տղամարդկանց է տեսել ու բարկացել, քանի որ նրանքհամբուրվում էին իր որդու ու կնոջ աչքի առաջ։

Twitter-ում «Իսլամական պետության» հետ կապված բլոգերից մեկում լուսանկար է հայտնվել, որում, ըստ ոստիկանության, Օմար Մատինն է պատկերված։ Մեկնաբանությունում ասվում էր․ «Մարդն է, որը Ֆլորիդայում գիշերային ակումբի վրա հարձակում է գործել, ինչի արդյունքում 50 մարդ է զոհվել ու տասնյակ մարդ վիրավորվել»։ Բայց խմբավորումը դեռևս պաշտոնական հայտարարություն չի արել։

Ոստիկանությանը չի հաջողվում հստակեցնել, թե արդյոք լուսանկարում պատկերված տղամարդը հենց Մատինն է։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---