Զեկույց. ԱՄՆ-ն, ՌԴ-ն և Գերմանիան զենքի խոշորագույն արտահանողներն են աշխարհում

Զեկույց. ԱՄՆ-ն, ՌԴ-ն և Գերմանիան զենքի խոշորագույն արտահանողներն են աշխարհում

PanARMENIAN.Net - 2015-ի տվյալներով ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Գերմանիան առաջատար դիրքեր են զբաղեցնում սպառազինություն արտահանող երկրների ցանկում: Այդ են վկայում հունիսի 13-ին հրապարակված Jane's Information Group (IHS Jane's) բրիտանական վերլուծական կենտրոնի հետազոտության արդյունքները:

Նախկինի պես առաջատարն ԱՄՆ-ն է: Այդ երկիրը 2015-ին մոտ $23 միլիարդի զենք է արտահանել: Երկրորդ տեղում Ռուսաստանն է` մոտ $7,5 միլիարդով: Սակայն փորձագետներն ակնկալում են, որ Մոսկվան շուտով կընդլայնի իր շուկան Իրանի հետ առևտրի հաշվին, որը սկսում է վերազինել իր ՌՕՈւ-ն: Մինչդեռ մինչև 2018-ը Ֆրանսիան կարող է ստիպել ՌԴ-ին նահանջել 2-րդ հորիզոնականից: Ֆրանսիան Ավստրալիային ռազմանավեր վաճառելու պայմանագիր է կնքել, հայտնում է Newsru.com-ը:

Գերմանինան 3-րդն է վարկանիշում: Փորձագետները պարզել են, որ մեկ տարում գերմանական ձեռնարկությունները արտահանել են մոտ $4,78 միլիարդի զենք ու զինամթերք` չհաշված հրաձգային զենքն ու զինամթերքը:

Գերմանիայի զենքի արտահանման մեկ երրորդը կամ 29%-ը բաժին է ընկնում Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներին:

2015-ին համաշխարհային սպառազինության շուկան աճել է ավելի քան 10 տոկոսով և հասել է $65 մլրդ ծավալի` 2014-ի $58,4 մլրդ դիմաց: Սա վերջին 10 տարում ամենամեծ աճն է, որի հիմնական պատճառը ռազմատեխնիկայի գնումների կտրուկ աճն է Սաուդյան Արաբիայի կողմից` մինչև $9,3 մլրդ 2015-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---