Վիրավոր զինծառայող Ռուբեն Առաքելյանը կբուժվի Գերմանիայում

Վիրավոր զինծառայող Ռուբեն Առաքելյանը կբուժվի Գերմանիայում

PanARMENIAN.Net - Ապրիլյան մարտերի ժամանակ վիրավորված զինծառայող Ռուբեն Առաքելյանը հունիսի 13-ի առավոտյան տեղափոխվել է Գերմանիա բուժման: Այդ մասին տեղեկացրել է Ռուբենի մորաքույրը՝ Նարինե Թումանյանը:

19-ամյա Առաքելյանը ծանր վիրավորում էր ստացել ողնաշարի մասում ու նրա վերջույթները գրեթե անշարժ են: Սակայն գերմանացի բժիշկները, ծանոթանալով փաստաթղթերին, ասել են, որ ամենայն հավանականությամբ հնարավոր կլինի մասամբ վերականգնել վերջույթների շարժունակությունը:

Նրա խոսքով,առավոտյան մեկնել են Մոսկվա, այնուհետև Դյուսելդորֆ, որտեղից էլ պետք է մեկնեն Բոն՝ համալսարանական կլինիկա վերականգնողական բուժում ստանալու:

«Բժիշկների հետ նախնական պայմանավորվածություն ունենք. այնտեղ բուժման պրոցեսը կազմակերպելու է հայազգի բժիշկ Վարդան Խաչատրյանը: Ռուբենը երեք ամիս վերականգնողական բուժում է ստանալու: Ասել են, որ նրան այս պահի դրությամբ վիրահատություն չի սպասվում», -փոխանել է Թումանյանը, գրում է Panoram.am-ը:

Ապրիլի 7-ին Թալիշի մարտական դիրքերում վիրավորված 19-ամյա Արման Լեզգիյանը ծնողների և ուղեկցող բժշկի հետ մայիսի 19-ին մեկնել է Գերմանիա, Համբուրգ՝ տեղի ակադեմիական կլինիկայում համալիր վերականգնողական բուժում ստանալու: Հաամբուրգի Asklepiosklinik Barmbek Hamburg կլինիկայի ինտենսիվ բաժանմունքում բուժում ստացող Լազգիյանն արդեն նորմալ սնվում է և խոսում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---