Իրանը հայց կներկայացնի ԱՄՆ դեմ, որը հրաժարվում է վերադարձնել $2 մլրդ սառեցված ակտիվները

Իրանը հայց կներկայացնի ԱՄՆ դեմ, որը հրաժարվում է վերադարձնել $2 մլրդ սառեցված ակտիվները

PanARMENIAN.Net - Թեհրանը Միջազգային դատարան հայց կներկայացնի Վաշինգտոնի դեմ, որը հրաժարվում է վերադարձնել $2 մլրդ սառեցված ակտիվները: ԱՄն Գերագույն դատարանը որոշել է, որ գումարը պետք է հատկացվի 1983-ին Բեյրութում ահաբեկչությունների զոհերի ընտանիքներին:

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը մտադիր է դիմել Հաագայում գտնվող ՄԱԿ միջազգային դատարան ԱՄՆ դեմ հայցով:

«Մենք անհրաժեշտ քայլեր ենք ձեռնարկել հակազդելու համար Իրանի սեփականության յուրացմանը: Իրանի կառավարությունն ԱՄՆ դեմ հայց կներկայացնի ՄԱԿ միջազգային դատարան: Մենք ցույց կտանք աշխարհին, որ ամերիկացիները խախտում են օրենքը»,-ասել է Զարիֆը` ելույթ ունենալով Թեհրանում խորհրդարանի առջև:

Իրանի իշխանությունները դեռ ապրիլին էին հայտարարել դատարան դիմելու մտադրության մասին, երբ ԱՄՆ Գերագույն դատարանը որոշեց, որ $2 միլիարդը պետք է վճարվի 1983թ. Բեյրութի ահաբեկչության զոհերի ընտանիքներին: ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունին հասցեագրված նամակում Զարիֆն ասել է, որ «Թեհրանն իրեն իրավունք է վերապահում պատասխան միջոցներ ձեռնարկել»:

ԱՄՆ Կոնգրեսը դեռ 2012-ին օրենք էր ընդունել` պարտավորեցնելով Citibank-ին սառեցված իրանական ակտիվները հատկացնել Բեյրութի ահաբեկչության ժամանակ զոհվածների ընտանիքներին: Իրանի իշխանությունները բազմիցս են հերքել իրենց մեղսակցությունն այդ հարձակմանը: 2016-ի ապրիլին ԱՄՆ Գերագույն դատարանը մերժեց միջոցների վերադարձն Իրանի Կենտրոնական բանկին: Իրանի խորհրդարանն ի պատասխան պարտավորեցրեց կառավարությանը Վաշինգտոնից փոխհատուցման հասնել գործողությունների համար, որոնք երկրում հակաիրանական են համարում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---