ԱԺ-ն հաստատել է 2015-ի բյուջեի կատարողականը

ԱԺ-ն հաստատել է 2015-ի բյուջեի կատարողականը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը հունիսի 13-ի արտահերթ նիստում հաստատել է 2015-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:

88 պատգամավոր կողմ է քվեարկել, 15-ը՝ դեմ, իսկ 14-ը ձեռնպահ էին, հայտնում է Panorama.am-ը:

Ավելի վաղ ԱԺ Դաշնակցություն և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները հայտարարել էին, որ ձեռնպահ են քվեարկելու կատարողականին, իսկ դեմ էին արտահայտվել ԱԺ ՀԱԿ և Օրինաց երկիր խմբակցությունները:

Նիստին ներկա են նաև կառավարության անդամները՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ:

2015-ի բյուջեով եկամուտները կազմել են մոտ 1 տրիլիոն 185 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ մոտ 1 տրիլիոն 299 մլրդ դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)՝ մոտ 114 մլրդ դրամ: ՀՀ 2015-ի բյուջեի նախագծով նախատեսվում էր 4.1% տնտեսական աճ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---