Ադրբեջանում ժամկետանց վարկերի ծավալը տարեկան աճել է 10%-ով, իսկ բանկային ավանդներինը` նվազել

Ադրբեջանում ժամկետանց վարկերի ծավալը տարեկան աճել է 10%-ով, իսկ բանկային ավանդներինը` նվազել

PanARMENIAN.Net - Ադրբեջանում ժամկետանց վարկերի ծավալը 2016-ի մայիսի 1-ի դրությամբ կազմել է $915 մլն, հայտնում է Ադրբեջանի Կենտրոնական բանկը: Ըստ տեղեկատվության, խնդրահարույց վարկերի ծավալը 2016-ի մայիսի 1-ի դրությամբ աճել է 4,13%: Այսինքն միայն ապրիլին խնդրահարույց վարկերի ծավալն աճել է $36,3 միլիոնով:

Միևնույն ժամանակ 2015-ի վերջի տվյալներով ժամկետանց վարկերի ծավալն աճել է $84 միլիոնով կամ 8,43%-ով: Վերջին տարում խնդրահարույց վարկերն աճել են $82,5 միլիոնով կամ 9,92%-ով, գրում է Haqqin.az-ը:

Ադրբեջանի բնակչության ավանդները 2016-ի հունվար-ապրիլին կրճատվել են 18,9%-ով` մինչև $5,09 մլրդ մայիսի 1-ի դրությամբ, հայտնել է ԿԲ-ն:

2016-ի մայիսի 1-ի դրությամբ, ավանդների ընդհանուր քանակն Ադրբեջանում կազմում է մոտ $15 մլրդ, ինչը 3,7%-ով պակաս է տարեսկզբի ցուցանիշից: Ապրիլին բանկերում ավանդների քանակը կրճատվել է 2,5%,-ով, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:

Խնդրահարույց վարկերի չափաբաժինը համախառն վարկային պորտֆելում մայիսին աճել է 0,7 տոկոսային կետով, 2016-ի սկզբից ի վեր` 0,5 տոկոսային կետով, տարեկան համեմատությամբ` 1,3 տոկոսային կետով` մինչև 7,4 տոկոս:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---