Սարգսյանը ցավակցել է Օբամային՝ Օռլանդոյում ահաբեկչության կապակցությամբ

Սարգսյանը ցավակցել է  Օբամային՝ Օռլանդոյում  ահաբեկչության կապակցությամբ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ Օռլանդո քաղաքի ակումբում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են մի քանի տասնյակ անմեղ մարդիկ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Օռլանդո քաղաքի միասեռականների ակումբներից մեկի վրա հունիսի լույս 12-ի գիշերը հարձակում է եղել, ինչի արդյունքում 50 մարդ է զոհվել, ևս 53-ը վիրավորվել։ Իրավապահ մարմիններում աղբյուրների փոխանցմամբ, կրակողը եղել է աֆղանական արմատներով ԱՄՆ քաղաքացի Օմար Մատինը։

Հանրապետության նախագահը խստորեն դատապարտել է անհանդուրժողականության այս զարհուրելի երևույթը և ընդգծել, որ բարեկամ ամերիկացի ժողովրդին պատուհասած այդ դժբախտությունը կրկին ապացուցեց, որ ատելության բոլոր դրսևորումները, որոնց հաղթահարումը բոլորի հավաքական պարտքն ու առաքելությունն է, նույնիսկ 21-րդ դարում շարունակում են մնալ լրջագույն մարտահրավեր մարդկության համար:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է տեղի ունեցած հրաձգության պատասխանատվությունը:Իրավապահ մարմինները տեղեկացրել են, որ ակումբում հարձակում իրականացրած Օմար Մարտինը միջադեպից 20 րոպե առաջ 911 ծառայություն է զանգել և հավատարմության երդում տվել ԻՊ-ին:

USA Today-ը դեպքն արդեն ԱՄՆ պատմության մեջ զոհերի քանակով ամենախոշորն է որակել։ Ավելի ուշ կրակողի հայրը՝ Միր Սեդիքը, NBC News-ին պատնմել է, որ իր որդին կարող էր նման քայլի դիմել, քանի որ ամիսներ առաջ Մայամիում համբուրվող տղամարդկանց է տեսել ու բարկացել, քանի որ նրանք համբուրվում էին իր որդու ու կնոջ աչքի առաջ։ Հետախուզությունների դաշնային բյուրոյի տվյալներով` աֆղանական ծագմամբ ամերիկացի Մարտինը այն հարյուրավոր մարդկանց ցուցակում է եղել, որոնք կասկածվում են «Իսլամական պետությանը» աջակցելու համար:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը դատապարտել է տեղի ունեցած հրաձգությունը` այն բնութագրելով որպես «մահաբեր անխոհեմություն և անիմաստ ատելություն»:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---