ՀՀ սպառողական գների ինդեքսը 2016-ի 5 ամսում նվազել է. Բուժսպասարկման և դեղորայքի գներն աճել են

ՀՀ սպառողական գների ինդեքսը 2016-ի 5 ամսում նվազել է. Բուժսպասարկման և   դեղորայքի գներն աճել են

PanARMENIAN.Net - Հայաստանում սպառողական գների ինդեքսը 2016-ի հինգ ամսում 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1.6%-ով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Այդ թվում` պարենային ապրանքների գները 2016-ի հունվար-մայիսին՝ 2015-ի առաջին հինգ ամսվա համեմատ նվազել են 4.8%-ով: Ոգելից խմիչքի, ծխախոտի գները 2016-ի հունվար-մայիսին նվազել են 0.6%-ով, հագուստ և կոշիկի գները նվազել են 0.7%-ով:

Բնակարանային վարձը, վառելիքն ու էլեկտրաէներգիան 2016-ի հունվար-մայիսին թանկացել են 4.3%-ով, բուժսպասարկման և դեղորայքի գները նույնպես աճել են՝ 3.1%-ով:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2016-ի հունվարին 2015-ի դեկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2.2% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների 5% գնաճով:

2016-ի հունվարին 2015-ի հունվարի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 99.6%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 96.4%, ոչ պարենային ապրանքներինը` 101.7%, ծառայությունների սակագներինը`103.3%: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2016-ի հունվարին 2015-ին դեկտեմբերի համեմատ գրանցվել է սպառողական գների 2.0-2.9% գնաճ, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Կապանում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 2.0%-ով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---