Facebook-ը ջնջելու է iPhone օգտատերերի որոշ լուսանկարներ՝ Moments հավելվածը չներբեռնելու դեպքում

Facebook-ը ջնջելու է iPhone օգտատերերի որոշ լուսանկարներ՝ Moments հավելվածը չներբեռնելու դեպքում

PanARMENIAN.Net - Facebook սոցիալական ցանցը հուլիսի 7-ից պլանավորում է սկսել ջնջել սոցցանցում օգտատերերի տեղադրած որոշ լուսանկարներ:

Խոսքն iPhone օգտատերերի՝ ավտոմատ սինքրոնիզացվող փակ ալբոմներում տեղադրված լուսանկարների մասին է: Դրանք պահպանելու համար հարկավոր կլինի ներբեռնել Moments հավելվածը:

Ենթադրվում է, որ սոցցանցը դիմում է նման քայլի հավելվածի առաջխաղացման նպատակով, գրում է CBS News-ը:

Այլ լուսանկարների վրա նորամուծությունը չի տարածվի:

2012 թվականին iOS-օգտատերերը ստացան հնարավորություն սինքրոնիզացնել հեռախոսները Facebook հաշվի հետ: Լուսանկարներն ավտոմատ կերպով պահպանվում էին սոցցանցում ստեղծված փակ ալբոմում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---