Շարմազանով. ՌԴ ՀՕՊ համակարգին միանալու համաձայնագիրը ՀՀ անկախության հաշվին չէ

Շարմազանով. ՌԴ ՀՕՊ համակարգին միանալու համաձայնագիրը ՀՀ անկախության հաշվին չէ

PanARMENIAN.Net - ՀՀ Զինված ուժերը կաշկանդված չեն այլ պետությունների ՀՕՊ համակարգերի հետ համագործակցելու հարցում: Այս մասին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգին միանալու համաձայնագրի վերաբերյալ մտահոգություններին ի պատասխան, հայտնում է Tert.am-ը: Նա վստահեցրել է, թե համաձայնագիրը «մեր երկրի անկախության հաշվին չէ»:

Ըստ նրա՝ դա ամրապնդում է Հայաստանի անվտանգությունը: Այն ոչ թե միասնական, այլ միավորված համակարգ է։

«Եթե Ղազախստանն ու Բելառուսը Ռուսաստանի հետ կնքել են միասնական համակարգի մասին պայմանագիր, որով նրանց զինված ուժերը ենթարկվում են միասնական հրամանատարությանը, մենք ունենք միավորված համակարգ, որտեղ համապատասխան պաշտոնյան ենթարկվում է բացառապես ՀՀ զինված ուժերի ՀՕՊ հրամանատարին, իսկ նա էլ իր հերթին ենթարկվում է ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարին, և խաղաղ պայմաններում որևէ միջամտություն չկա: Հայաստանի Զինված ուժերն ու ԶՈւ ՀՕՊ համակարգն այս պայմանագրով լիովին պահպանում են իրենց ինքնիշխանությունը և ինքնուրույնությունը»,-ասել է նա։

Շարմազանովի վստահեցմամբ՝ համաձայնագիրը Հայաստանի և Արցախի ՀՕՊ համակարգի հետ որևէ կապ չունի: «Սա մեծ հնարավորություն է տալիս հայկական կողմին օգտվելու այն մեծ հնարավորություններից, որն ունի Ռուսաստանի ՀՕՊ համակարգը: Էնպես որ, ես միայն պլյուսներ եմ տեսնում, մինուսներ չեմ տեսնում»,-ասել է Շարմազանովը:

«Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության անդամները Ազգային ժողովի մուտքի մոտ պահանջելում էին կանխել Ազգային ժողովի կողմից «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի վավերացումը, սակայն հարցը օրակարգ չմտավ:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---