Facebook-ը տեսամեկնաբանություններ թողնելու հնարավորություն է մտցնում

Facebook-ը տեսամեկնաբանություններ թողնելու հնարավորություն է մտցնում

PanARMENIAN.Net - Facebook սոցիալական ցանցը գործարկել է գրառումներին վիդեոմեկնաբանություններ կցելու հնարավորություն:

Տեսանյութով մեկնաբանելու համար պետք է ներբեռնել այն մեկնաբանության դաշտում այնպես, ինչպես այսօր դա արվում է լուսանկարով մեկնաբանելու դեպքում: Ապագայում հնարավորություն կստեղծվի նաև տեղադրել տվյալ պահին նկարահանված տեսագրությունները:

Որևէ սահմանափակումներ՝ տեսանյութի երկարության ու ֆորմատի վերաբերյալ այս պահին չեն նախատեսվում:

Նորամուծությունը թեստավորման փուլում է ու կարող է թերություններ պարունակել:

2016 թվականի ապրիլից սոցցանցը գործարկել է Facebook Live գործառույթն՝ ուղիղ հեռարձակումներ ապահովելու համար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---