ՌԴ-ում հայրերը ներգրավում են երեխաներին ահաբեկչական գործունեության մեջ

ՌԴ-ում հայրերը ներգրավում են երեխաներին ահաբեկչական գործունեության մեջ

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահին կից երեխաների իրավունքների գծով լիազոր Պավել Աստախովը հայտարարել է, որ անչափահաս ռուսաստանցիները գնալով ավելի հաճախ են ներգրավվում ահաբեկչական գործունեության մեջ: Վերջին դրսևորումներից մեկն այն միտումն է, երբ ԻՊ կողմից անդամագրված հայրերը տանում են իրենց որդիներին «Իսլամական պետության» տարածք, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը «Իզվեստիայի» վրա հղումով:

«Մեզ մի քանի անգամ դիմել են երեխաներին վերադարձնելու խնդրանքով: 2 դեպքում դա հաջողվել է: Բայց կան դեպքեր, երբ ոչ ոք ոչինչ անել չկարողացավ և երեխաներին այդպես էլ չգտան: Ընդ որում, դա արվում է ոչ միայն Հյուսիսային Կովկասում, դեպքեր են եղել նաև Լենինգրադյան շրջանում, Բաշկիրիայում: Բազմաթիվ դեպքեր անհայտ են մնացել: Կարծում եմ, այս տարի այդպիսի դեպքերն ավելի շատ կլինեն»,-ասել է Աստախովը:

2015-ի հունիսին օմբուդսմենը նամակ էր հղել ՌԴ կրթության նախարարին` առաջարկելով ուսանողների շրջանում կանխարգելիչ միջոցառումներ անցկացնել, բացառելու համար նրանց ներգրավումն ահաբեկչական կազմակերպությունների կազմում:

«Այժմ լիազորը նյութեր է պատրաստում ամբողջական իրավիճակի վերլուծությամբ, ոչ միայն ուսանողների, այլ նաև կրտսեր տարիքի երեխաների մասով: Այդ փաստաթղթերը նա կուղարկի կրթության նախարարություն` խնդրելով ուշադրություն դարձնել այդ սպառնալիքին և միջոցներ ձեռնարկել»,-գրում է թերթը:

Ըստ պարբերականի, նախորդ տարի Հյուսիսկովկասյան տարածաշրջանում ՆԳՆ ստուգումների արդյունքում պարզվեց, որ 1.500 երեխա կա նախկին գրոհայինների կամ նրանց հարազատների ընտանիքում: Այդ երեխաների զգալի մասը «սովորում է» ոչ թե պետական հաստատություններում, այլ կրոնական խմբակներում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---