Հռոմի պապի այցի ժամանակացույցը՝ Էջմիածին, Գյումրի, Երևան, Խոր Վիրապ

Հռոմի պապի այցի ժամանակացույցը՝ Էջմիածին, Գյումրի, Երևան, Խոր Վիրապ

PanARMENIAN.Net - Մայր Աթոռ Սբ Էջմիածնում հունիսի 24-ին՝ ժամը 15:35-ին տեղի է ունենալու Հռոմի Ֆրանցիսկոս պապի Բարիգալստյան` հրաշափառի արարողությունը: Մուտքն ազատ է, տեղեկացնում է Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Հռոմի պապի Հայաստանի Հանրապետություն այցը կմեկնարկի հունիսի 24-ին: Այցի կարգախոսն է՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»:

Այցի շրջանակում Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի կունենա պաշտոնական դիմավորման արարողություն, որից հետո Սրբազանը կմեկնի Մայր Աթոռ Սբ Էջմիածին. Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան արարողությունը:

Հունիսի 24-ի երեկոյան Պապը ՀՀ նախագահի նստավայրում հանդիպում կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, ապա՝ ՀՀ իշխանությունների, հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Այցի առաջին օրը կամփոփվի Մայր Աթոռ Սբ Էջմիածնում կայանալիք Ֆրանցիսկոս պապի և Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիպմամբ:

Հունիսի 25-ի առավոտյան Հռոմի պապը այցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան: Պապն այնուհետև Կաթողիկոսի հետ կմեկնի Գյումրի, որտեղ Սուրբ և Անմահ պատարագ կմատուցվի Վարդանանց հրապարակում:

Գյումրիում Հռոմի պապը նաև կայցելի Սբ Աստվածածին եկեղեցի և Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե Մայր տաճար: Նույն օրը երեկոյան Երևանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա էկումենիկ արարողություն և Խաղաղության Աղոթք:

Հունիսի 26-ին, Էջմիածնում Հռոմի պապը հանդիպում կունենա Հայ կաթողիկե եպիսկոպոսների հետ, կմասնակցի Սբ Պատարագի արարողությանը և էկումենիկ ճաշկերույթի՝ Ամենայն հայոց կաթողիկոսի, Հայաստանյայց ա ռաքելական Սբ Եկեղեցու արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների, Հայ Կաթողիկե արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների ու պապական պատվիրակության հետ:

Ապա Ֆրանցիսկոս պապը հանդիպում կունենա Հայ Եկեղեցու պատվիրակների և բարերարների հետ:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը և Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը կստորագրեն համատեղ հայտարարություն: Հովվապետերը նաև աղոթք կմատուցեն Խոր Վիրապի վանքում:

Նույն օրը Հռոմի պապը Երևանից կմեկնի Հռոմ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---