ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ Եվրո 2016-ի առաջնության Հայաստանում ցուցադրման հովանավոր14 հունիսի 2016 - 18:06 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության կողմից ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ցուցադրման հովանավորն է: Երկար սպասված իրադարձությունը լավ առիթ է՝ սիրելի թիմերի խաղը վայելելու և դրանց երկրպագելու համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հ1 հեռուստաընկերության հետ ստորագրել է բացառապես հովանավորչական պայմանագիր, և ՈՒԵՖԱ-ի խաղերի հեռարձակմանն առնչվող հարցերին միջամտելու իրավունք կամ արտոնություն չունի: «Եվրո-2016»-ի պաշտոնական հեռարձակող Հանրային հեռուստաընկերությունը ֆուտբոլասերներին հնարավորություն է ընձեռում հետևելու Եվրոպայի առաջնության բոլոր 51 հանդիպմանը: Տարվա գլխավոր ֆուտբոլային իրադարձության հանդիպումները մեկնաբանում են առաջին ալիքի մեկնաբաններ Կարեն Գիլոյանը, Սլավա Սարգսյանը, Ռոբերտ Գասպարյանը, ինչպես նաև մեկնաբաններ Էդուարդ Քալանթարյանը, Խաչիկ Չախոյանը, Վահան Ղարիբյանը և Սուրեն Բաղդասարյանը: Ֆուտբոլի Եվրոպայի 15-րդ առաջնությունը կանցկացվի Ֆրանսիայում հունիսի 10-ից հուլիսի 10-ը: Ֆրանսիական մարզադաշտերը հյուրընկալում են 24 հավաքականի: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |