Գյումրիի քաղաքապետարանը 2 BMW X5 է աճուրդի հանել

Գյումրիի քաղաքապետարանը 2 BMW X5 է աճուրդի հանել

PanARMENIAN.Net - Գյումրիի քաղաքապետարանը որոշել է աճուրդային եղանակով օտարել համայնքի սեփականություն հանդիսացող BMW X5 4.41 մակնիշի (075LL70 պետհամարանիշի) և BMW X5 3.01 մակնիշի (112LL70 պետհամարանիշի) ավտոմեքենաները: Այս հարցը ներառված է Գյումրիի ավագանու 2016 թվականի նիստի օրակարգում, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Որպես հիմնավորում նշվում է, որ հաճախակի խափանումների և ծախսատար լինելու պատճառով չեն օգտագործվում համայնքի կարիքների համար: Բացի այդ, նշվում է, որ այդ տրանսպորտային միջոցների շահագործումը և սպասարկումը ծախսատար է, նրանց պահեստամասերը բավականին թանկ են և հաճախակի են շարքից դուրս գալիս, որի պատճառով վերը նշված տրանսպորտային միջոցների հետագա շահագործումը դարձել է աննպատակահարմար:

Առաջարկվում է BMW X5 4.41 մակնիշի 075LL70 պետհամարանիշի ավտոմեքենայի համար որպես մեկնարկային գին սահմանել 1860000 (մեկ միլիոն ութ հարյուր վաթսուն հազար) դրամը, իսկ BMW X5 3.01 մակնիշի 112LL70 պետհամարանիշի ավտոմեքենայի համար 1750000 (մեկ միլիոն յոթ հարյուր հիսուն հազար) դրամը:

Թե ինչու են ձեռք բերվել նշված ծախսատար մեքենաները և ինչ նպատակով՝ որոշման նախագծում չի նշվում:

Մայիսի 19-ի նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը վարչապետի հանձնարարականի համաձայն տեղեկացրել է, որ Կառավարությունը մոտ 800 ծառայողական մեքենա կկրճատի: Հարությունյանը նշել է, որ բոլոր կետերով աշխատանքներն իրականացվել են, ավտոմեքենաները կրճատվելու են փուլային տարբերակով, առաջին փուլում` 797 մեքենա: Հաշվի առնելով վերոգրյալը՝ գործադիրը որոշում է կայացրել ՀՀ կառավարության աշխատակազմին ամրացված 15 միավոր տրանսպորտային միջոցները և 3 միավոր սարքերը հետ վերցնել և ամրացնել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը՝ հետագայում օտարելու նպատակով:

Վերջին տվյալներով՝ Հայաստանում մոտ 1072 ծառայողական մեքենա է գործում:

Ընթերցեք նաև. Կրճատված ծառայողական մեքենաները կօտարվեն. Գործադիրի աշխատակազմից 15 մեքենա կվերցվի

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---