Apple-ը գաջեթը շրջանաձև «պարուրող» ճկուն սենսորային էկրան է պատենտավորել

Apple-ը գաջեթը շրջանաձև «պարուրող» ճկուն սենսորային էկրան է պատենտավորել

PanARMENIAN.Net - Apple-ը ճկուն սենսորային էկրանով էլեկտրոնային սարք է պատենտավորել: Այդ մասին ասվում է ԱՄՆ պատենտների և ապրանքանիշերի վարչության կայքում:

Ինչպես հայտնի է դառնում փաստաթղթից, ճկուն սենսորային էկրանը շրջանաձև «պարուրում է» ամբողջ սարքը: Դեռ հայտնի չէ, թե հատկապես որ սարքերին կդասվի այս տեխնոլոգիան:

Պատենտի նկարագրության մեջ ասվում է, որ նոր դիզայնը թույլ է տալիս տարածել «ֆունկցիոնալ հնարավորությունները սարքի ամբողջ տարածքով»: Բարձրության մակարդակի փոփոխումն այդպիսի սարքում կիրականացվի ոչ թե կոճակի, այլ էկրանի սեղմման միջոցով, որը կարող է լինել պլաստիկից կամ ապակուց; էկրանի արգելափակման կոճակ չի լինելու, գրում է Vestifinance.ru:

Այժմ սովորական սարքերում կողային և հետևի պանելները չեն օգտագործվում որպես էկրանի տարածք. այնտեղ տեղադրված են կոճակներն ու անջատիչները: Դիսփլեյը կարող է կատարվել ապակուց կամ պլաստիկից, ինչը կապահովի եռաչափ ընկալում:

Բացի այդ, Apple-ը պատենտավորել է լրացուցիչ իրականության էկրանային տեխնոլոգիան, որը թույլ կտա պատկերները դնել իրական օբյեկտների վրա: Օրինակ, նոր տեխնոլոգիան թույլ կտա թանգարանում էլեկտրոնային սարքն ուղղելով նկարի վրա կտավի ֆոնին ստանալ անհրաժեշտ տեղեկությունները:

Պատենտավորված դիսփլեյի թողարկման ժամկետը չի նշվում, կոնկրետ սարքերի վրա շահագործման կարող է և չհասնել: Apple-ը, ինչպես նաև ՏՏ ոլորտի այլ ընկերություններ, բազմիցս են տեխնոլոգիաներ պատենտավորել, որոնք այդպես էլ մնացել են կորպորացիայի պատենտների թղթապանակում:

Հունիսի 13-ին տեղի է ունեցել Apple WWDC մշակողների հերթական կոնֆերանսը: Ընկերությունը ներկայացրել է ծրագրային լուծումների հետագա զարգացման իր տեսլականը, ինչը պետք է թույլ տա հսկային շարունակել հաջող մրցակցությունը շուկայում գերակա դիրքի համար:

Apple-ը հայտարարել է օպերացիոն համակարգի նոր տարբերակի թողարկման մասին: Այժմ այն կկոչվի macOS Sierra: Mac համակարգիչն այժմ կարելի է բացել «խելացի ժամացույցի» օգնությամբ առանց ծածկագիր մուտքագրելու: Փաստաթղթերի պահպանման համար Apple-ն առաջարկում է տեղափոխել դրանց պահուստային տարբերակները iCloud Drive ամպային շտեմարան:

Ընթերցեք նաև. «Խնձորային» ընկերության նորույթները

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---