2016-ին մեղրի միջին բերքահավաք է ակնկալվում՝ 1 փեթակից մոտ 10-­15 կգ

2016-ին   մեղրի միջին  բերքահավաք է ակնկալվում՝ 1 փեթակից մոտ 10-­15 կգ

PanARMENIAN.Net - Չնայած բավականին դժվար եղանակային պայմաններին՝ 2016-ին մեղրի միջին քանակի բերքահավաք է ակնկալվում: Այս մասին հայտնել է Մեղվաբույծների ազգային միավորման համանախագահ Արմեն Նազարյանը:

Խոսելով այս տարի սպասվող մեղրի քանակի մասին՝ Նազարյանը նշել է, որ եղանակային պայմաններն այնքան էլ բարենպաստ չեն եղել լավ բերք ստանալու համար:

«Եղանակային պայմանները թույլ չտվեցին, որպեսզի մեղվաընտանիքները զարգանան: Կարկուտների, քամիների և խոնավության պատճառով մենք զրկվեցինք ծաղկափոշուց: Բայց եղանակային պայմաններն արդեն բարելավվել են, և մենք հույս ունենք, որ կորուստները կվերականգնվեն»։

Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, մեղվաբույծ Կամո Պետրոսյանն իր հերթին մեղվապահներին հորդորում է փեթակները ցածրադիր գոտիներից տեղափոխել բարձրադիր գոտի, որը թույլ կտա ունենալ շատ քանակությամբ մեղր, գրում է Haynews.am-ը:

Նրա խոսքով, այս տարի Հայաստանում սպասվում է մեկ փեթակից միջինը 10-­15 կիլոգրամ մեղր: Մեղրի հիմնական բերքահավաքը սկսվելու է հունիսի 25­-ից:

Անբարենպաստ կլիմայական պայմանների պատճառով 2012թ. մեղրի արտադրությունը երկրում կտրուկ նվազել է, ավելի քան 10 անգամ: Եթե ամեն տարի արտադրվում էր 1000 տոննա մեղր, ապա 2012-ին այդ ցուցանիշը կազմել է 50-60 հազար տոննա: 2013-ին Հայաստան ներկրված բնական մեղրի ծավալը կրճատվել է 85 տոկոսով` կազմելով 2.5 տոննա` 2012-ին ներկրված 16.8 տոննայի համեմատ: 012-ին Հայաստանից արտահանվել է 16.8 տոննա ﬔղր, 2011-ին՝ 18.1:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---