Լավրովն ԻՊ դեմ պայքարին առնչվող հարցեր է քննարկել իրաքյան Քրդստանի վարչապետի հետ

Լավրովն ԻՊ դեմ պայքարին առնչվող հարցեր է քննարկել իրաքյան Քրդստանի վարչապետի հետ

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 16-ին Սանկտ Պետերբուրգում ընդունել է Իրաքի Քրդական ինքնավար շրջանի վարչապետ Նեչիրվան Բարզանիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսական հարաբերություններն ու «Իսլամական պետություն» ահաբեկչկան խմբավորման դեմ պայքարին առնչվող հարցեր: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳ նախարարության կայքում:

«Զրույցի ժամանակ տեղի է ունեցել կարծիքների փոխանակում տնտեսական հարաբերությունների զարգացման վերաբերյալ, մասնավորապես, նավթագազային ոլորտում, հետագա զարգացման հեռանկարով: Քննարկվել են նաև տարածաշրջանում քաղաքական իրավիճակին առնչվող հարցեր, կարևորվել է ակտիվ պայքարն ահաբեկչական սպառնալիքի հետ, որը բխում է «Իսլամական պետությունից»,-հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ քրդական «փեշմերգա» ջոկատները, որոնք գրոհում են իրաքյան Մոսուլի արվարձանները, մարտերի 3 օրում ահաբեկչական «Իսլամական պետության» գրոհայիններից 120 քկմ տարածք են ազատագրել: Մոսուլից դեպի արևելք «փեշմերգա» ջոկատներին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել 9 գյուղ: Սակայն, ինչպե հետո հայտարարեց «փեշմերգա» ներկայացուցիչ Ամիր Շերիֆին, քրդական «փեշմերգա» ջոկատների գրոհը Մոսուլի ուղղությամբ, որը վերահսկում են «Իսլամական պետության» ուժերը, նպատակ չի հետապնդում ազատագրել քաղաքը, քանի որ պարզ չէ, թե ով է վերահսկելու քաղաքը:

Ըստ նրա, «Մոսուլը պետք է ազատագրվի Բաղդադի, իրաքյան բանակի ու շիա ջոկատների հետ համաձայնությամբ»: «Քանի դեռ համաձայնություն չկա, պարզ չէ նաև, թե ինչպիսին պետք է լինի գործողությունն ու ով այն պետք է իրականացնի»,-ասել էր Շերիֆին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---