Հրաձիգ Զավեն Իգիթյանը երիտասարդների ԵԱ-ում 4-րդ տեղն է գրավել

Հրաձիգ  Զավեն Իգիթյանը երիտասարդների ԵԱ-ում 4-րդ տեղն է գրավել

PanARMENIAN.Net - Էստոնիայի մայրաքաղաք Տալինում շարունակվող հրաձգության Եվրոպայի երիտասարդների առաջնությունում պայքարի մեջ են մտել Հայաստանը ներկայացնող մարզիկները:

50մ, փոքր տրամաչափի ատրճանակ վարժության 33 մրցակցից Զավեն Իգիթյանը, խոցելով 547 միավոր, 1-ին հորիզոնականով անցել է եզրափակեիչ փուլ: Եզրափակչում նրան չի հաջողվել պահպանել դիրքերը և վերջնական արդյունքում գրավել է 4-րդ տեղը:

50մ, հրացան պառկած դիրքից վարժության 55 մրցակցից Հրաչ Բաբայանը, խոցելով 612,3 միավոր, գրավել է 26-րդ տեղը:

Հրաչ Բաբայանը հունիսի 18-ին կկրակի ևս մեկ մրցաձև՝ 50մ, հրացան 3 դիրքից վարժությունը, և այդքանով մեր մարզիկները կավարտեն մրցելույթները:

Առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները 2-ն են՝ Հրաչ Բաբայանը և Զավեն Իգիթյանը: Նրանք մրցմանը մասնակցում են Հայաստանի հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի ղեկավարությամբ:

2016-ի փետրվարին երիտասարդ Զավեն Իգիթյանը զբաղեցրել է 4-րդ տեղը հրաձգության Եվրոպայի առաջնությունում: Տղաների 10 մ. օդամղիչ ատրճանակ 60 կրակոց մրցաձևում մասնակցում էին 64 հրաձիգ: Հաղթահարելով որակավորման փուլը` Իգիթյանն ընդգրկվել է 8 լավագույնի շարքում և խոցելով 154,8 միավոր` զբաղցրել 4-րդ հորիզոնականը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---