ՀՀ-ում շինարարության թույլտվության էլեկտրոնային համակարգ կգործարկվի

ՀՀ-ում շինարարության թույլտվության էլեկտրոնային համակարգ կգործարկվի

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հունիսի 16-ի նիստում փոփոխություն և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որի արդյունքում ակնկալվում է քաղաքաշինության ոլորտում ներդրողների համար ձևավորել հստակ և ամբողջական իրավական միջավայր` հնարավորինս պարզեցված պայմաններով` փոխկապակցված կառուցապատվող օբյեկտի ռիսկայնության աստիճանի հետ:

Ըստ այդմ՝ առաջարկվում է քաղաքաշինական պետական համալիր փորձաքննությունն իրականացնել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված լիազոր մարմնի համակարգում գործող փորձաքննական հանձնաժողովի կողմից` շահագրգիռ մարմինների համապատասխան մասնագետների ներգրավմամբ:

Հանձնաժողովը նախապատրաստում է պետական համալիր փորձագիտական եզրակացություն` հաշվի առնելով տվյալ քաղաքաշինական փաստաթղթին առնչվող շահագրգիռ պետական մարմինների եզրակացությունները (համաձայնեցումները): Պետական համալիր փորձագիտական եզրակացությունը հաստատվում է լիազոր մարմնի ղեկավարի կողմից և տրամադրվում պատվիրատուին:

Նախատեսվում է նաև «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցվող միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների ավարտված շինարարությունն ընդունող հանձնաժողովի աշխատանքներում չներգրավել տարածքային բաժնի ներկայացուցչին:

Ընդ որում, նշված օբյեկտի համապատասխանությունը նախագծային փաստաթղթերին կարող է հիմնավորվել հեղինակային հսկողություն իրականացնող պատասխանատու կապալառուի գրավոր երաշխավորագրով: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորելով ընդունված որոշումն ընդգծել է, որ շինարարական էլեկտրոնային թույլտվությունների համակարգին անցնելը շատ ճիշտ որոշում է:

Վարչապետի խոսքով՝ ընդունված որոշմամբ նաև նվազեցվելու են կոռուպցիոն ռիսկերը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---