Մաշտոցի պողոտայում լուսադիոդային լուսատուներ են տեղադրվել

Մաշտոցի պողոտայում լուսադիոդային լուսատուներ են տեղադրվել

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, ՄԱԿ-ի զարգացման «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակում մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայում ավարտվել են լուսադիոդային ժամանակակից լուսատուների տեղադրման աշխատանքները:

Մինչ այս, նույն ծրագրով նման լուսատուներ էին տեղադրվել նաև մայրաքաղաքի կենտրոնն օդանավակայանին միացնող Իսակովի պողոտայից մինչև Թաիրովի փողոցի ճանապարհահատվածում, «Հաղթանակ» կամրջի մայթեզրերին:

Այս լուսատուները ապահովում են ճանապարհային մակերեսի ժամանակակից պահանջներին համապատասխանող լուսավորություն, ինչն էլ բխում է «Երևան քաղաքում փողոցային էներգաարդյունավետ լուսադիոդային լուսավորության համակարգ» նախագծի պահանջներից, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Երևանը միացել է «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը և կամավոր պարտավորություն է ստանձնել իր լիազորությունների և ազդեցության շրջանակներում մինչև 2020թ. առնվազն 20 տոկոսով կրճատել ջերմոցային գազերի արտանետման ծավալը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---