Facebook Messenger-ում հնարավոր կլինի ֆուտբոլ խաղալ

Facebook Messenger-ում հնարավոր կլինի ֆուտբոլ խաղալ

PanARMENIAN.Net - Facebook Messenger բջջային հավելվածում ավելացվել է զրուցակցի հետ վիրտուալ ֆուտբոլ խաղալու հնարավորություն:

Հնարավորությունը փորձարկելու համար պետք է ուղարկել ֆուտբոլային գնդակով էմոձի զրուցակցին: Գործառույթը հասանելի է միայն հավելվածի ամենաթարմ տարբերակն օգտագործողների համար:

Ավելի վաղ Facebook Messenger-ում գործարկվել էր նաև բասկետբոլ ու շախմատ խաղալու հնարավորություն:

Հունիսից սոցցանցը գործորկել է նաև գրառումներին վիդեոմեկնաբանություններ կցելու հնարավորություն: Տեսանյութով մեկնաբանելու համար պետք է ներբեռնել այն մեկնաբանության դաշտում այնպես, ինչպես այսօր դա արվում է լուսանկարով մեկնաբանելու դեպքում: Ապագայում հնարավորություն կստեղծվի նաև տեղադրել տվյալ պահին նկարահանված տեսագրությունները:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---