Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը եւ ԱՄՆ հայերի դիրքորոշումը Ամերիկայի ներքին գործն է

PanARMENIAN.Net - «Հայոց ցեղասպանությունը ճանաչող 106-րդ բանաձեւի քննարկումը ԱՄՆ Կոնգրեսում եւ ԱՄՆ հայ համայնքի դիրքորոշումը այդ երկրի ներքին գործն է եւ Հայաստանը չի կարող միջամտել դրան»,-«Ռեգնում» գործակալության մամլո կենտրոնում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, ՀՀ-ն չի կարող չարձագանքել Հայոց ցեղասպանության ուրացման Անկարայի քաղաքականությանը: «Մենք չափազանց զարմացած ենք, որ որոշ կոնգրեսականներ տուրք են տալիս ԱՄՆ հասցեին սպառնացող թուրքական քաղաքականությանը, որն անթույլատրելի է»,-ընդգծել է ԱԳՆ ղեկավարը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ Հայաստանի համար Հայոց ցեղասպանության հարցը երբեք կասկածի տակ չի դրվել: «Դա անժխտելի փաստ է եւ դա գիտի միջազգային հանրությունը: Ամբողջ հարցը ճանաչման մեջ է: Իսկ Միջազգային դատարան դիմելու առաջարկները քիչ բան են տալիս` դա ոչ միայն իրավաբանական մարմին է, այլ նաեւ քաղաքական եւ այն կարող է որոշումներ կայացնել, ելնելով քաղաքական իրավիճակից»,-ասել է Օսկանյանը:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---