«Բժիշկներ առանց սահմանների»-ն հրաժարվում է ԵՄ միջոցներից Թուրքիայի հետ գործարքի պատճառով17 հունիսի 2016 - 15:27 AMT PanARMENIAN.Net - «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը, որպես բողոքի նշան փախստականներին վերադարձնելու մասին ԵՄ և Թուրքիայի միջև գործարքի դեմ. հրաժարվել է Եվրամիության կողմից հատկացվող ֆինանսական միջոցներից: «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտարարում է, որ առաջիկայում չի ընդունի ֆինանսական միջոցներ ԵՄ-ից և անդամ երկրներից»,-ասվում է կազմակերպության Twitter-ի միկրոբլոգում: «Մենք մերժում ենք հումանիտար օգնության չեզոքացումը հանուն սահմանային հսկողության և չենք կարող գումար ընդունել կառավարություններից, որոնք օգտագործում են օգնությունը հումանիտար նորմերը խախտելու համար: Մենք չենք ընդունի ԵՄ և անդամ երկրների օգնությունը, քանի դեռ նրանք չեն կենտրոնացել մարդկանց ընդունելու և նրանց անհատական կարիքների վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ: Մարդասիրական ոչ մի բան չկա մարդկանց տառապանքները ափերից հեռու պարփակելու մեջ, հայտնում է Deutsche Welle-ն: Կազմակերպությունը նշում է, որ ԵՄ-Թուրքիա համաձայնության մեջ ոչ մի հումանիտար դրույթ չկա, այն չի կարող օրինական ուժ ստանալ և պետք է վերանայվի: 2016-ի մայիսին կազմակերպությունը հայտարարել էր, որ փախստականների վերաբերյալ ԵՄ և Թուրքիայի համաձայնությունը խախտում է ապաստան փնտրողներին օգնելու ԵՄ պարտավորությունը և վտանգավոր նախադեպ է ստեղծում: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Գիշերը տավուշցիները Բաղանիսի և Կիրանցի հատվածում միջպետական ճանապարհ են փակել Հավաքվածները պնդում էին, որ միակողմանի զիջումներով սահմանազատման և սահմանագծման գործընթացն ապօրինի է Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին |