8-րդ «Բարքեմփ Երևան 2016» (չ)կոնֆերանս. Կմասնակցի ավելի քան 2000 մեդիա և ՏՏ մասնագետ

8-րդ «Բարքեմփ Երևան 2016» (չ)կոնֆերանս. Կմասնակցի ավելի քան 2000 մեդիա և ՏՏ մասնագետ

PanARMENIAN.Net - Հունիսի 18-ից 19-ը Երևանում կկայանա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեդիա և ՏՏ ավելի քան 2000 մասնագետի մի հարկի տակ միավորող, երիտասարդական (չ)կոնֆերանս «Բարքեմփ Երևան 2016»-ը:

Արդեն 8-րդ տարին անընդմեջ անցկացվող՝ ոչ պաշտոնական ձևաչափով կոնֆերանսի մասնակիցները 2016-ին կրկին հնարավորություն կունենան նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերել, ելույթներ ունենալ, կիսվել սեփական փորձով: Այս տարի ևս «Բարքեմփ Երևան 2016»-ի ընթացքում բացի ելույթներից սպասվում են վարպետության դասընթացներ և աշխատաշուկա՝ ՏՏ ոլորտի մասնագետների համար:

(Չ)կոնֆերանսին այս տարի ելույթներով հանդես կգա չորս միջազգային հյուր՝ Yandex Taxi նախագծի մարքետինգի տնօրեն՝ Դանիլ Շուլեյկոն, SMM մասնագետ՝ Անդրեյ Ֆռոլչենկովը, Jumpstart մեդիա ընկերության գործադիր տնօրեն՝ Էրիկ Բարեթը, Ինտերնետի և մարդու իրավունքների կենտրոնի գործադիր տնօրեն՝ Իոհաննա Բրոնովսկին:

Արդեն 3 տարի շարունակ ԲարՔեմփ Երևան 2016-ի գլխավոր գործընկերն է Ucom ընկերությունը: Հովանավորներն են՝ Workfront Armenia, SFL LLC, BetConstruct, PicsArt, Synergy, Insider, Simply Technologies ընկերությունները: (Չ)կոնֆերանսի աջակիցներն են նաև Հայաստանի ամերիկյան համալսարանը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, TMS Burger-ը: Ինֆորմացիոն գործընկերներն են Մեդիամաքս գործակալությունը, IP Marketing ընկերությունը և Startup Armenia-ն:

(Չ)կոնֆերանսին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել ԲարՔեմփ Երևանի կայքում՝ www.barcamp.am: Բարքեմփ Երևանը կարելի է գտնել Facebook-ում` , Twitter-ում` @barcampam, Instagram-ում: (Չ)կոնֆերանսի պաշտոնական հեշթեգն է #barcampevn16-ը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---