Բաքվում ԱՄՆ դեսպան. Ողջունում ենք շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումը

Բաքվում ԱՄՆ դեսպան. Ողջունում ենք շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումը

PanARMENIAN.Net - Վաշինգտոնը ողջունում է շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումն ու համաձայնեցումը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:

«Մենք ողջունում ենք կողմերի միջև առաջընթացը, ինչպես նաև շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումն ու համաձայնեցումը: Բացի այդ, սատարում ենք ջանքերին, ուղղված համապարփակ խաղաղ համաձայնագրի ձեռք բերմանը»,-ասել է Սեկուտան լրագրողներին` պատասխանելով ՀՀ և Ադրբեջանի նախագահների Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպումից ԱՄՆ ակնկալիքների մասին հարցին:

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերն, այդ թվում, համանախագահ երկրներն առանձին առանձին, մեկ նպատակ են հետապնդում` նստեցնել հակամարտող կողմերին բանակցությունների սեղանի շուրջ և համաձայնեցնել համապարփակ խաղաղ պայմանագիրը»,-ասել է նա, հայտնում է Ինտերֆաքսը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կմասնակցի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների՝ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպմանը:

Ընթերցեք նաև. ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը կմասնակցի ԼՂ գծով Պետերբուրգի հանդիպմանը

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---