ՀՀ-ում դրամաշնորհային ծրագրերը կարող են ազատվել ԱԱՀ-ից՝ Կառավարության որոշման դեպքում

ՀՀ-ում դրամաշնորհային ծրագրերը կարող են ազատվել ԱԱՀ-ից՝ Կառավարության որոշման դեպքում

PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն Ազգային ժողովում ներկայացրել է «Ավելացված արժեքի հարկի» մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:,

«Այս օրինագծի ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ մի շարք տնտեսության ոլորտներում միջազգային դոնոր կազմակերպությունները նախատեսում են աջակցություն ցուցաբերել դրամաշնորհների տեսքով։

Մեր գործող օրենսդրության համաձայն՝ այդ դրամաշնորհներով մատուցվող ծառայությունները և ձեռքբերվող ապրանքները հարկվում են ավելացված արժեքի հարկով, ինչը խոչընդոտ է հանդիսանում և ծրագրի արդյունավետության ապահովման, և դոնոր կազմակերպությունների կողմից համապատասխան աջակցությունը իրականացնելու հարցում, որովհետև լրացուցիչ 20 տոկոս ավելի բեռնվածություն պետք է ունենա»,- պարզաբանել է Մինասյանը, գրում է Tert.am-ը:

Այսպիսով` նախարարն ասել է, որ առաջարկում են, որ սուբսիդիաների, սուբվենցիաների, դրամաշնորհային ծրագրերի շրջանակում իրականացվող գործարքները, գործառությունները ազատվեն ավելացված արժեքի հարկից, եթե նշված ծրագրերը արժանանան ՀՀ կառավարության կողմից ձևավորված մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացության:

Մինասյանը հայտնել է, որ ընդունում են նաև այն առաջարկը, ըստ որի՝ մասնագիտական հանձնաժողովում ներգրավված կլինեն հանրային սեկտորի և ԱԺ ներկայացուցիչները:

«Մենք ընդունում ենք այդ առաջարկը, ավելին` շնորհակալ ենք դրա համար»,-հավելել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---