Հղիության ընդհատման դիմողները վերջնական որոշման համար 3 օր կստանան. Օրինագիծն ԱԺ-ում է

Հղիության ընդհատման դիմողները վերջնական որոշման համար 3 օր կստանան. Օրինագիծն ԱԺ-ում  է

PanARMENIAN.Net - Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը խորհրդարանին է ներկայացվել: Այն վերաբերում է հղիության արհեստական ընդհատումներին:

ՀՀ կառավարությունը հուլիսի 2-ի նիստում հավանություն է տվել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:

Ակնկալվում է, որ օրինագծերի ընդունումը որոշակի դրական ազդեցություն կունենա հղիության արհեստական ընդհատման գործընթացի կազմակերպման վրա՝ դրա անվտանգության բարձրացման, կանոնակարգման, խախտումների կանխարգելման և վերահսկելիության տեսանկյունից: Նախագծերով նախատեսվում է կանոնակարգել սեռով պայմանավորված հղիության ընդհատումներն արգելելու վերաբերյալ հարցերը, ինչպես նաև վարչական պատասխանատվության ենթարկել օրենքով թույլատրվող հղիության արհեստական ընդհատման գործընթացում սահմանված պահանջների խախտման համար:

Նախագիծը խորհրդարանին ներկայացնելի հիմնական զեկուցող Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը տեղեկացրել է, որ հստակ արգելվում է օրենքով չնախատեսված դեպքում ներառյալ սեռով պայմանավորված 12-ից մինչև 22 շաբաթական հղիության արհեստական ընդհատումը, գրում է Panorama.am-ը:

Միաժամանակ, ըստ նախարարի, օրինագծով պահանջվում է, որ հղիության արհեստական ընդհատման թույլատրված դեպքերում հղիության արհեստական ընդհատման դիմած կանանց պարտադիր տալ վերջնական որոշում կայացնելու համար ժամկետ՝ երեք օրացույցային օր ժամանակ:

«Դա լայնորեն կիրառվում է արևմտյան պետություններում», -նկատել է նախարարը:

2015-ի հուլիսի 21-ին ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը հայտնել է, որ Վերարտադրողական առողջության, մասնավորապես՝ պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելման ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունքը հնարավոր կլինի տեսնել 1-2 տարի անց:

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը 2014-ին հանձնարարել է սելեկտիվ աբորտների դեմ պայքարի համալիր ծրագիր մշակել։ Նա մատնանշել է, որ Հայաստանն այսօր վերարտադրության մի շարք ցուցանիշներով աշխարհում վերջին տեղն է զբաղեցնում։ Այդ կապակցությամբ նա հանձնարարեց առողջապահության, ինչպես նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին մշակել և մինչև 2015 թվականի մարտը ներկայացնել իրավիճակի շտկման համալիր ծրագիր։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---