Փոխնախարար. ՀՀ և Իրաքի միջև ապրանքաշրջանառությունը տարեկան աճում է մոտ 30%-ով

Փոխնախարար. ՀՀ և Իրաքի միջև ապրանքաշրջանառությունը տարեկան աճում է մոտ 30%-ով

PanARMENIAN.Net - 2015-ին Հայաստանի և Իրաքի միջև առևտրային շրջանառությունը կազմել է $132 մլն, այն դեպքում, երբ 2012-ին այդ թիվը կազմել է $49 մլն: Այդ մասին հունիսի 17-ին Ազգային ժողովում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցերին:

«Իրաքի հետ մենք ունենք բավական դրական, լավ առևտրային շրջանառություն: Տարեկան ունենում ենք ապրանքաշրջանառության 30 և ավելի տոկոս աճ»,- հավելել է փոխնախարարը, գրում է Panorama.am-ը:

Իրաքի հետ Հայաստանի առևտրաշրջանառության գերակշիռ մասը հենց արտահանումն է Հայաստանից դեպի Իրաք, և արտահանվում է, մասնավորապես, արդյունաբերական արտադրանք:

«2014-ին Իրաք արտահանել ենք մոտ $80 մլն-ի ապրանք, իսկ 2015-ին՝ $126 մլն-ի արտադրանք, որը բավական լուրջ ցուցանիշ է: Արտահանվում է հիմնականում սիգար, սիգարետ, ալկոհոլային խմիչքներ, անասուն, վերամշակված սննդի արտադրանք և այլն», - հայտնել է Մելքոնյանը:

Նրա խոսքով, Իրաքից ներմուծում ևս իրականացվում է, բայց դրա ծավալները քիչ են:

Կարդացեք նաև. Բարի գալուստ Իրաք. Հայկական ծխախոտագործությունը ծաղկում է արաբական երկրում լուրջ դիրքեր գրավելու շնորհիվ

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---