Ալիև. Ժամանակն է կոնկրետ քայլեր ձեռնարկել ղարաբաղյան կարգավորման համար

Ալիև. Ժամանակն է կոնկրետ քայլեր ձեռնարկել ղարաբաղյան կարգավորման համար

PanARMENIAN.Net - Ժամանակն է կոնկրետ քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մահմեդականների համար սրբազան համարվող Ռամազան ամսվա կապակցությամբ կազմակերպված արարողության ժամանակ:

«Ժամանակն է կոնկրետ քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման համար»,-հայտարարել է Ալիևը` նշելով, որ միջնորդները նաև պետք է հասկանան, որ դա սառեցված հակամարտություն չէ, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: Սակայն ադրբեջանական կողմը շարունակում է գնդակոծել ինչպես ղարաբաղյան, այնպես էլ ՀՀ դիրքերը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---