ԼՂՀ նախագահ. Զբոսաշրջությունն Արցախն արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու միջոց է

ԼՂՀ նախագահ. Զբոսաշրջությունն Արցախն արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու միջոց է

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախում զբոսաշրջության զարգացմանն առնչվող հարցերին: Համապատասխան զեկույցով հանդես է եկել ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը։

ԼՂՀ նախագահն ընդգծել է, որ զբոսաշրջությունը ԼՂՀ հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման առանցքային ոլորտներից է, որը նաև հանդիսանում է Արցախն արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու և Հայրենիք-Սփյուռք կապերն ամրապնդող կարևոր միջոցներից մեկը:

Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Ավելի վաղ ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակը Արտակ Բեգլարյանը հայտարարել էր նոր նախաձեռնության մասին` կոչ անելով ամառային արձակուրդն անցկացնել Արցախում և մասնակցել #ԵկԱրցախ ֆլեշմոբին:

Վերջին տարիներին ԼՂՀ զբոսաշրջության ոլորտում զգալի առաջխաղացում է արձանագրվել: Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2007 թվականից ի վեր ԼՂՀ օտարերկրյա քաղաքացիների այցելությունների թիվը մինչև 2013 թվականը միջին հաշվով աճում էր 40%: Նշված վիճակագրական տվյալները վերաբերում են միայն ԼՂՀ այցելած օտարերկրյա քաղաքացիներին, իսկ ՀՀ քաղաքացիները այդ վիճակագրության մեջ չեն ընդգրկվում: Ըստ ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության դիտարկումների՝ ԼՂՀ-ում 2014 թվականին զբոսաշրջիկները գրեթե 6,4 միլիոն դոլարին համարժեք գումար են ծախսել:

2015-ին The Guardian-ն Արցախն ընդգրկել էր ամենաարկածային վայրերի ցանկում, որտեղ կարելի է անցկացնել արձակուրդը: Բրիտանական զբոսաշրջային Regent Holidays ընկերությունը տուրիստական ուղեգրեր է առաջարկում Երևանով դեպի Լեռնային Ղարաբաղ:

Ընթերցեք նաև. ԼՂՀ վարչապետի խոսնակ. #ԵկԱրցախ ֆլեշմոբ ենք սկսում

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---