Հուլիսի 1-ից Երևանում Yandex Taxi կգործի. Մինիմալ վճարը՝ 100 դրամ

Հուլիսի 1-ից Երևանում Yandex Taxi կգործի. Մինիմալ վճարը՝ 100 դրամ

PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ից Երևանում կգործի Yandex Taxi-ն, որը թույլ է տալիս բջջային հավելվածի միջոցով օնլայն տաքսի պատվիրել։ Այս մասին «Բարքեմփ 2016»-ին ասել է Yandex Taxi-ի մարքետինգի գծով տնօրեն Դանիլ Շիլեյկոն, գրում է IT Trend-ը։

Yandex Taxi-ն շուկայում կառանձնանա նրանով, որ կառաջարկի 100 դրամ մինիմալ վճար՝ առաջին 2 կիլոմետրի համար (+100` յուրաքանչյուր հաջորդ կիլոմետրը)։ Ծառայության գործարկումից հետո 1 տարվա ընթացքում ընկերությունը վարորդներից կոմիսիոն վճարներ չի գանձի։

Շիլեյկոն դեռ չի մանրամասնել, թե որ տաքսոպարկի հետ է աշխատելու Yandex-ը: Ընկերությունը Ռուսաստանում աշխատում է արդեն 100.000 վարորդի հետ, որից 50.000-ը՝ Մոսկվայում։

Շիլեյկոյի խոսքով, սեպտեմբերի 1-ից Yandex Taxi-ից օգտվողները կկարողանան վճարում անել նաև առցանց ՝ վճարման քարտերի միջոցով։

Yandex Taxi-ն տաքսի պատվիրելու համար Yandex ընկերության վեբ-ծառայությունն է ու բջջային հավելվածն Android, iOS ու Windows Phone-ի համար: Սերվիսն աշխատում է ոչ թե ուղիղ վարորդների հետ, այլ խոշորագույն տաքսի ծառայությունների:Այն ավտոմատ գտնում է պատվիրատուի գտնվելու վայրն ու այդտեղ ուղարկում մոտակա մեքենան:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---